«Սպարտակը» հաղթեց. Յուրա Մովսիսյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

«Սպարտակը» հաղթեց. Յուրա Մովսիսյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր «Ամկարին»: 

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Յակովլեվը, իսկ 68-ին` կրկնապատկեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Վերջինս խաղադաշտում էր մեկնարկային րոպեներից և փոխարինվեց միայն 78-րդ րոպեին. Մովսիսյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ուորիսը:

Հավելենք` այս հաղթանակից հետո մոսկովյան ակումբն ունի 40 միավոր, իսկ «Ամկարը» մնաց 24-ով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում