«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Սթոք Սիթիին»` 0:2 (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Սթոք Սիթիին»` 0:2 (տեսանյութ)

Ավարտվեց Անգլիայի առաջնության «Սթոք Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» մրցավեճը: 

Արդեն 4-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մայքլ Կարիկը: Առաջին խաղակեսում դա միակ կարևոր իրադարձությունը դարձավ: 

Ընդմիջումից հետո կրկին հյուրերն աչքի ընկան գոլով. այս անգամ 67-րդ րոպեին 11 մետրանով հարվածն անվրեպ իրացրեց Ռոբին վան Պերսին: Այս հաղթանակից հետո «կարմիր սատանաներն» ունեն 80 միավոր և շարունակում են վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում