Յուրա Մովսիսյան. Անձնական հաջողությունները երկրորդային են

Յուրա Մովսիսյան. Անձնական հաջողությունները երկրորդային են

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով «Ամկարի» հետ խաղում դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը, խոսել է խաղից ստացած տպավորություններից:

-Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դիմա Կոմբարովին, ով ինձ գլխով հիանալի փոխանցում կատարեց: Ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել, սակայն անձնական հաջողությունները երկրորդային են: Ամենակարևորն այն է, որ թիմը հաղթեց և 3 միավոր վաստակեցինք,-Մովսիսյանի խոսքերը մեջբերել է championat.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում