Ռոջերս. Քերրոլը կարող է օգտակար լինել մեզ

Ռոջերս. Քերրոլը կարող է օգտակար լինել մեզ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ամռանը պետք է որոշի’ պետք է իրեն արդյոք հարձակվող Էնդի Քերրոլը:

Հիշեցնենք’ նա լիվերպուլյան թիմի կազմում անհաջող ելույթներից հետո այս մրցաշրջանից առաջ վարձավճարով տեղափոխվեց «Վեսթ Հեմ»: Նա վերջին վնասվածքից հետո անհրաժեշտ մարզավիճակ է հավաքել ու Պրեմիեր լիգայի վերջին յոթ խաղերում հինգ գոլի հեղինակ է դարձել:

-Այս մրցաշրջանում Էնդին պետք է խաղային պրակտիկա ստանար: Երբ ես եկա «Լիվերպուլ» ամռանը, դա դժվար էր, իսկ նա ցանկանում էր խաղալ:

Ես չէի կարող նրան մշտական խաղային ժամանակ երաշխավորել: Սակայն, իհարկե, մրցաշրջանի ավարտից հետո մենք կխոսենք Քերրոլի հետ, քանի որ նա «Լիվերպուլի» խաղացող է, ու, ամեն դեպքում, կարող է մեզ օգտակար լինել,- ասել է մերսիսայդցիների մարզիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում