Ռաուլ. Մենք երկար ճանապարհ ենք անցել այս հաղթանակի համար
15/04/2013 13:35
Նմանատիպ
Եվրոգավաթների պատմության մեջ լավագույն հարձակվողներից մեկը’ Ռաուլը, խոսել է քաթարական «Ալ-Սադդի» կազմում երկրի առաջնության չեմպիոն հռչակվելու մասին:
-Սա մեծ լրացում է իմ կարիերային: Մենք երկար ճանապարհ ենք անցել այս հաղթանակի համար: Թիմը շատ ջանքեր գործադրեց ու այժմ չեմպիոնությունը մերն է,- իսպանացուն մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Ավելացնենք’ Քաթարը դարձավ երկրորդ երկիրը, որի առաջնությունում Ռաուլը չեմպիոն հռչակվեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում