Մխիթարյան. Ցանկանում եմ խաղալ առաջատար լիգաներից մեկում

Մխիթարյան. Ցանկանում եմ խաղալ առաջատար լիգաներից մեկում

Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ կցանկանար իր ուժերը փորձել եվրոպական առաջատար լիգաներից մեկում ու դա կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա ամռանը:

-Ո՛չ Հայաստանում, ո՛չ «Մետալուրգում», ո՛չ էլ նախորդ մրցաշրջաններում «Շախտյորում» ես այս քանակությամբ գոլեր չեմ խփել: Ես ամեն օր չեմ մտածում, որ կարող եմ անցնել Ստարուխինի կամ որևէ այլ ռեկորդ:

Ես ցանկություն ունեմ խաղալ եվրոպական առաջատար լիգաներից մեկում: Ինձ լավ եմ զգում «Շախտյորում», բայց կարծում եմ, որ ղեկավարությունը ինձ կհասկանա, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ մի ժամանակ ցանկանում է փոխել միջավայրը: Իսկ թե դա երբ կլինի, պարզ կլինի մրցաշրջանի ավարտից հետո,- ասել է հայ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք’ Ուկրաինայի առաջնության ավարտից վեց տուր առաջ Մխիթարյանի հաշվին 22 գոլ է գրանցված: Վիտալի Ստարուխինը 1979 թվականին ԽՍՀՄ առաջնությունում 26 գնդակ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում