Դավիդ Լուիսը ներել է Ագուերոյին

Դավիդ Լուիսը ներել է Ագուերոյին

«Չելսիի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը նշել է, որ խնդիրներ չունի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ, ով Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած երկու թիմերի մրցավեճի ժամանակ երկու ոտքերով հարվածեց իրեն: Արգենտինացին, հիշեցնենք, այդ խախտման համար չհեռացվեց խաղադաշտից:

-Ագուերոն հիանալի խաղացող է: Նա պարզապես պետք է իր նկատմամբ ազնիվ լիներ ու ասեր, որ ինքը սիրում է այդպիսի բաներ անել: Այդուհանդերձ, դա պարզապես հույզերի պոռթկում էր, ու ես ներել եմ նրան,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում