Ավարտվել է հանդբոլի Հայաստանի առաջնոթյունը

Ավարտվել է հանդբոլի Հայաստանի առաջնոթյունը

Ավարտվել է հանդբոլի Հայաստանի պատանիների առաջնությունը նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Երևանում ապրիլի 9-ից 14-ը, իրենց ուժերն են չափել մինչև 14 տարեկան հանդբոլիստները:

Առաջնությանը մասնակցել են Հանդբոլի բարձրագույն մասնագիտացված դպրոցի, Խաղերի մասնագիտացված օլիմպիական մարզադպրոց, Շենգավիթի, Արցախի, Գավառի, Ալավերդու, Վանաձորի և Աջափնյակի թիմերը:

Հայաստանի չեմպիոն է դարձել Աջափնյակի թիմը, 2-րդ և 3-րդ տեղեը զբաղեցրել են համապատասխանաբար Հանդբոլի բարձրագույն մասնագիտացված դպրոցի և Արցախի թիմերը: Առաջնությունը լավ ստուգատես էր մասնակիցների համար, որտեղ լավագույնս իրենց դրսևորած մարզիկները ընդգրկվելու են հանդբոլի Հայաստանի պատանեկան հավաքական թիմի կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում