Մեր շախմատիստները` Դուբայում

Մեր շախմատիստները` Դուբայում

Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը Դուբայում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել են 6-ական միավոր: Նրանք մեկ միավորով հետ են մնում առաջատարից’ գրոսմայստեր Ալեքսանդր Ռախմանովից (Ռուսաստան):
Միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանն ունի 5,5, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը’ 5 միավոր:
Տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում