Աբիդալ. Երբեք մահվան մասին չեմ մտածել

Աբիդալ. Երբեք մահվան մասին չեմ մտածել

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալն ինչպես հայտնի է երիկամի քաղցկեղ ուներ և երկարատև բուժումից հետո բոլորովին վերջերս վերադարձավ մեծ ֆուտբոլ.

-Անկեղծ ասած ես երբեք մահվան մասին չեմ մտածել: Թեպետ շատ դժվար էր: Հիշում եմ, մի օր ցավն անտանելի էր: Փոխպատվաստումից առաջ ես 4 կամ 5 վիրահատություն եմ տարել կարճ ժամանակահատվածում: Ես 19 կգ նիհարել էի: 4-րդ վիրահատությունից հետո բժիշկներն ասացին, որ զարմանում էին, թե ինչպես եմ այդ ցավերին դիմանում,-իսպանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում