Մարիո Գոմեսը դժբախտ է «Բավարիայում»

Մարիո Գոմեսը դժբախտ է «Բավարիայում»

Գերմանական մամուլը շարունակում է գրել,  որ Մարիո Գոմեսն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի այլ ակումբ:

Այն մասին, որ Մարիոն մյունխենյան ակումբում իրեն լիարժեք երջանիկ չի զգում, Bild-ի հետ զրույցում ասել է ֆուտբոլիստի գործակալ Ուլի Ֆերբերը.

-Մարիոն դժգոհ է իր խաղային ժամանակից, այդ իսկ պատճառով էլ «Բավարիայում» նա իրեն լիարժեք չի զգում: Նա դժբախտ է այստեղ, սակայն որպես իսկական պրոֆեսիոնալ Մարիոն շարժվում է պայմանագրով:

Հավելենք` Մարիո Գոմեսի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում