«Յուվենտուսի» կիսապաշտպանը հայտնվել է «Ռեալի» դիտակետում

«Յուվենտուսի» կիսապաշտպանը հայտնվել է «Ռեալի» դիտակետում

«Յուվենտուսի» երիտասարդ կիսապաշտպան Պոլ Պոգբան, հնարավոր է, տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: As-ի հաղորդած տեղեկությունների համաձայն, «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիրակի մեկնել է Իտալիա և հանդիպել Պոգբայի հոր հետ: Առավել մանրամասն տեղեկատվություն դեռ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան «Յուվենտուս» տեղափոխվեց 2012 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից»` ընդամենը 3.5 մլն եվրոյի դիմաց:

Հավելենք` այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 33 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում