Վաղը նոր մոնիթորինգ կանցկացվի արցախա-ադրբեջանական սահմանին

Փետրվարի 24-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ներքո տեղի կունենա հերթական դիտարկումը  Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Անկայի կողմից: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը:

Դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը, Մարիուս Պուոձիունասը և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Վիլիամ Պրայորը կհետևեն դիտարկմանը արցախյան կողմից:

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջել Կասպրշիկը, անձնական ներկայացուցչի համակարգող Պետեր Քեյը և դաշտային օգնական Անթալ Հերդիչը կանցկացնեն մոնիտոլինգը հակառակորդի կողմից:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այն հիմնական միջազգային հարթակն է, րի շրջանակներում են տարվում բանակցությունները Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: ԵԱՀԿ ՄԽ նախագահող երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում