Սանչիս. «Ռեալի» նախկին խաղացողները ակումբի նկատմամբ հարգանքից ելնելով չեն քննադատում Մոուրինյոյին

Սանչիս. «Ռեալի» նախկին խաղացողները ակումբի նկատմամբ հարգանքից ելնելով չեն քննադատում Մոուրինյոյին

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մանոլո Սանչիսը համաձայն է նրա հետ, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր վարքագծով ինչ-որ չափով բիծ է թողնում ակումբի անվան վրա, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Նա նաև պատասխանել է այն հարցին, թե ինչու «Արքայական» ակումբի նախկին ֆուտբոլիստները հրապարակայնորեն չեն քննադատում պորտուգալացուն:

-Իհարկե, բաց քննադատություն Մոուրինյոյի նկատմամբ չի կարող լինել’ պայմանավորված «Ռեալի» նկատմամբ ունեցած հարգանքով: Բացի այդ, Մոուրինյոն շարունակում է լավ մարզիչ լինել: Նա չի օգտվում թիմի բոլոր երկրպագուների աջակցությունից’ չնայած լավ արդյունքներին: Եվ դա բացատրում է նրա վարքագիծը,- ասել է Սանչիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում