Բրայտներ. Նեյմարը պետք է օրինակ վերցնի Մեսսիից, հակառակ դեպքում լավագույնը չի լինի

Բրայտներ. Նեյմարը պետք է օրինակ վերցնի Մեսսիից, հակառակ դեպքում լավագույնը չի լինի

Մյունխենի «Բավարիայի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պաուլ Բրայտները կարծում է, որ «Սանթոսի» հարձակվող Նեյմարը պետք է շատ բան սովորի’ հանդես գալով Եվրոպայում, հաղորդում են հարավամերիկյան ԶԼՄ-ները:

Նա վստահ է, որ միայն այդ դեպքում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է հավակնել Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալուն:

-Նա պետք է օրինակ վերցնի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից. եթե նա մնար Արգենտինայում, ապա երբեք էլ չէր արժանանա Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Այս ամենը վերաբերում է նաև Նեյմարին: Եթե նա ցանկանում է հավակնել այդ տիտղոսին, ապա պետք է խաղա Եվրոպայում,- ասել է Բրայտները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում