Հայ շախմատիստների արդյունքները` Դուբայի ավարտված օփենում

Հայ շախմատիստների արդյունքները` Դուբայի ավարտված օփենում

Դուբայում ավարտված օփենում հայ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը 9 հնարավոր միավորից վաստակել են 6,5-ական միավոր և 192 մասնակիցների մեջ գրավել համապատասխանաբար 10-րդ եւ 13-րդ տեղերը:

Միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը վաստակել 6, իսկ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Լիլիթ Գալոյանը` 5-ական միավոր:

Նշենք, որ 7,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Ալեքսանդր Ռախմանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում