Հայնկես. Գվարդիոլան «Բարսայի» մասին տեղեկատվություն չի տրամադրի

Հայնկես. Գվարդիոլան «Բարսայի» մասին տեղեկատվություն չի տրամադրի

Յուպ Հայնկեսն անդրադարձել է «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի վերջերս արած այն հայտարարությանը, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բարսելոնային» հաղթելու համար մյունխենյան ակումբը կդիմի Պեպ Գվարդիոլայի օգնությանը:
Հիշեցնենք, որ վերջինս գլխավորելու է «Բավարիան» արդեն հաջորդ մրցաշրջանից:

-Պեպը, «Բարսելոնայի» նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով, ոչ մի տեղեկատվություն էլ չի հաղորդի: Դա էթիկապես ճիշտ չէ:

Ես աշխատել եմ Իսպանիայում և շատ լավ գիտեմ այդ լեզուն. եթե օգնության կարիք ունենամ, ապա կհավաքեմ Կրույֆի հեռախոսահամարը: Հենց նրան է ներկայիս «Բարսելոնայի» խաղային գաղափարախոսությունը,-ասել է Հայնկեսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում