Լուչեսկու. «Ինտերը» պետք է քաջություն դրսևորի

Լուչեսկու. «Ինտերը» պետք է քաջություն դրսևորի

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հերքել է «Ինտերի» նախագահի հետ հանդիպման մասին տարածված լուրերը.

-Ճիշտ չէ, որ Մորատին ինձ խնդրել է «Ինտեր» վերադառնալ, ես նրա հետ կապ չեմ ունեցել: Ես նոր եմ «Շախտյորի» հետ պայմանագիր կնքել և լավ հարաբերություններ ունեմ ակումբի ղեկավարների հետ: Թիմը լավ է խաղում, երկրպագուներն էլ աջակցում են մեզ:

«Ինտերը» պետք է քաջություն դրսևորի և հաճախ ուշադրություն դարձնի երիտասարդներին: Ակումբ պետք է համբերություն ունենա ու սպասի մի քանի տարի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում