«Արսենալ»-«Էվերթոն» խաղում գոլեր չեղան
17/04/2013 00:38
Նմանատիպ
Անգլիական Պրեմիեր լիգայում այսօր կայացավ հերթական հանդիպումը: Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալել էր «Էվերթոնին»: Թեպետ «զինագործներն» ունեին գոլեր խփելու ավելի շատ հնարավորություններ, հանդիպման հաշիվ այդպես էլ չբացվեց` 0:0:
Այս խաղից հետո Արսեն Վենգերի սաներն ունեն 60 միավոր և դեռևս զբաղեցնում են երրորդ հորիզոնականը, իսկ լիվերպուլյան ակումբը 56 միավորով շարունակում է ընթանալ 6-րդ հորիզոնականում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում