«Բավարիան» ջախջախում է «Վոլֆսբուրգին» ու դուրս գալիս Գերմանիայի գավաթի եզրափակիչ

«Բավարիան» ջախջախում է «Վոլֆսբուրգին» ու դուրս գալիս Գերմանիայի գավաթի եզրափակիչ

Այսօր կայացավ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը, որում «Բավարիան» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Վոլֆսբուրգին»:

Մյունխենցիները ամբողջ խաղի ընթացքում առավելություն ունեին, ինչն էլ կարողացան խփած գոլերի վերածել: Առաջին կեսում 17-րդ ու 35-րդ րոպեներին համապատասխանաբար Մարիո Մանջուկիչի ու Արիեն Ռոբենի օգնությամբ նրանք առաջ անցան հաշվի մեջ, իսկ 45-րդ րոպեին Դիեգոյի օգնությամբ հյուրերը կրճատեցին հաշիվը:

Երկրորդ կեսի մեկնարկից արդեն վեց րոպե անց Խերդան Շաքիրին հաշիվը դարձրեց 3-1, իսկ հետագայում իր խոսքը ասաց փոխարինման դուրս եկած Մարիո Գոմեսը: Նա հեթ-տրիկ ձևակերպեց ու մյունխենցիներին հաղթանակ պարգևեց խոշոր’ 6-1 հաշվով:

Եզրափակչում Յուպ Հայնկեսի թիմը կմրցի «Շտուտգարտ» – «Ֆրայբուրգ» զույգի հաղթողի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում