Մարտինես. «Բավարիայի» իրական մակարդակը ի հայտ կգա «Բարսելոնայի» հետ խաղերում

Մարտինես. «Բավարիայի» իրական մակարդակը ի հայտ կգա «Բարսելոնայի» հետ խաղերում

«Բավարիայի» կիսապաշտպան Չավի Մարտինեսը նշել է, որ ակումբում բոլորը երազում են չեմպիոնական հեթ-տրիկ ձևակերպելու մասին: Հիշեցնենք’ մյունխենցիները ժամկետից շուտ արդեն հաղթել են Բունդեսլիգայում, ինչպես նաև դուրս են եկել Գերմանիայի գավաթի եզրափակիչ ու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

-Երեք տիտղոսի մասին խոսակցությունները մեր ակումբում անխուսափելի են: Միևնույն ժամանակ, մենք չենք ցանկանում մեր ուղեղները ծանրաբեռնել այդ մտքերով: Ֆունկցիոնալ առումով գերազանց վիճակում ենք, սակայն «Բարսելոնայի» հետ խաղերում միայն ի հայտ կգա մեր իրական մակարդակը: «Բավարիայում» խաղում են բավականաչափ ուժեղ ֆուտբոլիստներ, ովքեր մեծ արագություններով են հանդես գալիս ու երկու-երեք փոխանցումներով կարող են դուրս գալ մրցակցի դարպասի դիմաց,- ասել է իսպանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում