Բուրակ Յիլմազը մոտ է «Ատլետիկո» տեղափոխվելուն
17/04/2013 14:30
Նմանատիպ
«Գալաթասարայի» հարձակվող Բուրակ Յիլմազը հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» նշանառության տակ, որը քաջ գիտակցելով, որ ամռանը Ռադամել Ֆալկաոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից, սկսել է նրան փոխարինող փնտրել:
-Կարող եմ հաստատել, որ ես առաջարկ եմ ստացել «Ատլետիկոյից», մենք բանակցություններ ենք վարում, սակայն կան նաև այլ տարբերակներ: Մասնավորապես, խոսքը իտալական մի քանի ակումբների մասին է: Այդուհանդերձ, Բուրակը այժմ երջանիկ է «Գալաթասարայում», իսկ մենք, միևնույն ժամանակ, շարունակում ենք հետևել տրանսֆերային շուկային,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Ալի Էգեսելը:
Այս պահին Յիլմազը թուրքական Սուպերլիգայի լավագույն ռմբարկուն է, քանի որ անցկացրած 25 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում