Միջազգային օլիմպիադայում մեդալ վաստակած հայ դպրոցականները կպարգևատրվեն նաև այստեղ
Նմանատիպ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կպարգևատրի այս տարվա հունվարին Ղազախստանի Ալմաթի քաղաքում «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից անցկացված Ժաուտիկովի անվան դպրոցականների միջազգային ութերորդ օլիմպիադայում Հայաստանը ներկայացրած աշակերտներին։
Ինչպես հայտնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 54 թիմեր՝ 343 մասնակիցներով, Հայաստանի թիմը ներկայացրել են Երեւանի պետհամալսարանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաները:
Անհատական արդյունքներով Հայաստանի դպրոցականները նվաճել են մեկ ոսկե և չորս բրոնզե մեդալ: Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմը ղեկավարում էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը, կազմում ընդգրկվել են դպրոցականներ՝ Արտյոմ Քոսյանը, Նարեկ Հովսեփյանը, Գեղամ Վարդանյանը՝ «Մաթեմատիկա», Արամ Մկրտչյանը, Վարդան Ավետիսյանը՝ «Ֆիզիկա», Ռոբերտ Դավթյանը, Տիգրան Մամիկոնյանը, Վահագն Գևորգյանը՝ «Ինֆորմատիկա»:
«Մաթեմատիկա» առարկայից Արտյոմ Քոսյանն արժանացել է ոսկե մեդալի: Բրոնզե մեդալների են արժանացել Նարեկ Հովսեփյանը՝ «Մաթեմատիկա», Արամ Մկրտչյանը՝ «Ֆիզիկա», Ռոբերտ Դավթյանը և Տիգրան Մամիկոնյանը՝ «Ինֆորմատիկա» առարկաներից:
Հայաստանը ներկայացնող թիմը խմբային առաջնությունում արժանացել է օլիմպիադայի պատվոգրի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում