Հովհ.Թումանյանի թբիլիսյան տունն արդեն հայերին է պատկանում
Նմանատիպ
Լ. Անանյանը նաև հայտնել է, Թումանյանի թբիլիսյան բնակարանն արդեն պատկանում է հայերին: Այն դառնալու է մշակութային օջախ, կրելու է անպայման Հ. Թումանյանի անունը, սակայն դեռ հստակեցված չէ, թե ինչ գործառույթ է ունենալու: Ըստ ՀԳՄ նախագահի՝ որոշում կայացնելու են ՀՀ կառավարությունը, Վրաստանի հայկական համայնքն ու վիրահայոց թեմի պատասխանատուները:
Լ. Անանյանը նաև ասել է, որ բնակարանը բավականին նորմալ վիճակում է գտնվում, սեփականատեր Լեժավան վերջին մեկ ամսվա ընթացքում վերանորոգման աշխատանքներ է իրականացրել, փոխվել են դռները: «Մի քանի հազար դոլարի աշխատանքներ իրականացնելուց հետո այն ամբողջությամբ բարեկարգված կլինի»,- նշել է ՀԳՄ նախագահը:
Բնակարանի սեփականատեր Արչիլ Լեժավան բնակարանը վաճառել է 145 հազար դոլարով: Ղուկասյան եղբայրները` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա եղբայրները պատրաստակամություն էին հայտնել գնել բնակարանը: Նրանք այդ գումարը փոխացել են հիմնադրամի հաշվին, որն էլ իրականացրել է այդ գործարքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում