ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի ներկայացուցիչը կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ էժանագին քայլերից
Նմանատիպ
Փետրվարի 23-ին ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում տեղի են ունեցել քննարկում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրի ներքո, որին մասնակցում էին կազմակերպության անդամ երկրների հինգ տասնյակից ավելի ներկայացուցիչներ, ՄԱԿ–ի բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ի թիվս այլոց, թեմատիկ այս քննարկմանը մասնակցել է նաև ՄԱԿ–ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, ով իր ելույթում անդրադարձել է քննարկման առանցքային հարցի` հակամարտությունների ընթացքում կանանց և աղջիկների հանդեպ գործած բռնություններին. Դեսպան Նազարյանը նշել, որ նմանօրինակ հանցագործությունները պետք է բացահայտվեն և մեղավորները պատժվեն, այլապես անպատժելիությունը նոր զոհեր կծնի, նշելով նաև որ պատժելը միայն բավարար չէ, անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ ինտիուցիոնալ և հասարակության գիտակցության մակարդակներում:
Իր ելույթում դեսպան Նազարյանն ի մասնավորապես նշել է., որ «մի քանի օրից մենք ոգեկոչելու ենք Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը, ովքեր ենթարկվեցին սպանդի ու սարսափելի բռնությունների միայն այն պատճառով, որ հայեր էին»: Ակնարկելով Ադրբեջանի ներկայացուցչի ելույթին` Հայաստանի դեսպանը հիշեցրել է, որ այսօրվա քննարկումը վերաբերում է միայն Անվտանգության խորհրդի օրակարգում ներառված հակամարտությունների ընթացքում գործած բռնություններին և ոճրագործություններն, ու անհեթեթ համարել Խոջալու բնակավայրում տեղի ունեցած դեպքերին կատարած ակնարկը: Նա այնուհետև նշել է, որ պաշտպանությունն ու կանխարգելումն ապահովելու, իրական արդյունքներ ստանալու համար ԱԽ–ի քննարկումների ընթացքում անհրաժեշտէ դրսևորել ճշգրտություն և հավաստիություն, ու Խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նույնիսկ ԱԽ ընտրվելուց հետո Ադրբեջանը շարունակում է իր անպատասխանատու գործելաոճը թաքցնելու համար իր կատարած հանցագործություններն ու սադրանքները:
Քննարկումների ընթացքում Հայաստանի ներկայացուցչի կողմից կոչ է արվել Ադրբեջանին զերծ մնալ էժանագին քայլերից ու ԱԽ–ում անհարկի շահարկումներից և փոխարենը կենտրոնանալ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների միջնորդությամբ իրականացվող ԼՂ բանակցային գործընթացին ու կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումների ընթացքում:
Հակադարձելով ադրբեջանական քարոզչությանը` դեսպանը նաև նշել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել ՄԱԿ–ի ԱԽ բանաձևերը, որոնք կոչ են անում կողմերին բանակցություններ վարել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով և ուղիղ շփումների միջոցով, և որ Ադրբեջանի հրաժարումը վարել բանակցություններ ԼՂՀ ընտրված ղեկավարության հետ հարցի կարգավորման հիմնական խոչընդոտներից է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում