Հայ դեսպանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին
Նմանատիպ
Փետրվարի 22-ին ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները, որոնց ներկայիս մակարդակն երկուստեք արժանացավ բարձր գնահատանքի:
Քննարկվեցին երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի և Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, սպայակազմի վերապատրաստության, խաղաղապահության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում:
ՀՀ դեսպան Ղալաչյանի և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Ավրամոպուլոսի հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում