«Յուվենտուսը» մերժել է Վիդալին գնելու «Բավարիայի» առաջարկը

«Յուվենտուսը» մերժել է Վիդալին գնելու «Բավարիայի» առաջարկը

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը մերժել է «Բավարիայի» առաջարկը’ կապված թիմի կիսապաշտպան Արթուրո Վիդալի ձեռքբերման հետ:

Տեղեկացվում է, որ մյունխենցիները պատրաստ էին 25-ամյա չիլիացու համար վճարել 45 մլն. եվրո: Բացի այդ, անձամբ ֆուտբոլիտը շատ անգամ է նշել, որ մոտ ժամանակներս չի պատրաստվում հեռանալ Իտալիայից:

Վիդալը այս մրցաշրջանում թուրինցիների կազմում մասնակցել է 36 հանդիպման ու դարձել է 11 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում