Ալյոխինի մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց և նահանջեց 4-րդ հորիզոնական

Ալյոխինի մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց և նահանջեց 4-րդ հորիզոնական

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվում է Ալյոխինի հուշամրցաշարը: Խաղային  5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ուժերը չափեց Բորիս Գելֆանդի հետ: Արոնյանը հանդես էր գալիս սև խաղաքարերով, պարտիան ավարտվեց 41-րդ քայլին. շախմատիստները կիսեցին միավորները:

Այս տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում: Նույնքան միավոր ունեն նաև Ադամսը և Ֆրեսիենը: Առաջին հորիզոնականում Մաքսիմ Վաշի-Լագրավն է:

Հավելենք` հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Ադամսն է լինելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում