Մամուլն այսօր. Հետո էլ բողոքում են, թե ժողովուրդը գիրք չի առնում

Ընտրություններ.

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ապագա պատգամավորներից մեկի հետ զրույցից հետաքրքիր հետևություններ արեցի, որ ուզում եմ ներկայացնել ընթերցողին: Խորհրդարանի հեղինակության անկումն ու պատգամավորի մանդատի արժեզրկումը հետաքրքիր մետամորֆոզներ է առաջացրել ընտրություն-ընտրովի մարմին դաշտում: Նախ, բոլորը միաբերան պնդում են, որ մեկ մանդատի ձեռքբերման վրա ծախսվող գումարի չափն է կտրուկ նվազել: Չէ, անշուշտ այս տարի էլ են փող բաժանելու և գումարներ ծախսելու, բայց դրանք էականորեն զիջելու են նախորդ ընտրությունների տաքսաներին: Այսօր պատգամավորական մանդատի ձգտող անձինք մի խնդիր են իրենց առաջ դնում` ստիպել իշխանությանը, որ իր համար ապահովի անայլընտրանք ընտրություն: Այսինքն` տարբեր ճնշումների ազդեցության տակ ուժեղ մրցակիցներին ստիպեն իրենց թեկնածությունը չդնել կամ հանել, և եթե անգամ մրցակից լինի, ապա լինի թույլ, ֆորմալ մրցակից, որին հաղթելը մեծ ծախսեր ու ջանքեր չպահանջի: Այսպես ասած` ընտրության իմիտացիա ստեղծելով: Վերջին խորհրդարանի գործունեության դառը փորձը և հատկապես պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պատրաստակամությունը օրենսդիր մարմնի անդամ լինելու իմաստն են արժեզրկել: Օլիգարխաքրեածին շրջանակները համոզվել են, որ մանդատը երաշխիք չէ, այն չի ապահովում ոչ փող աշխատելու, ոչ հետապնդումներից պաշտպանված լինելու կարգավիճակ և ոչ էլ անգամ հասարակական հարգանք-պատիվ: Այնպես որ, ըստ լուրերի, անգամ համամասնական ցուցակ մտնել ցանկացողների քանակն է նվազել: էլ չենք խոսում այդ ցուցակը մտնելու համար մեծ գումարներ վճարելու մասին: Ինչ որ իմաստով այս փոփոխությունները լավ են, ինչ որ իմաստով` վատ: Բայց իրողություններ են, որոնք բումերանգի էֆեկտի տիրույթում են գտնվում, և որոնցից արժե հետևություններ անել»:

Նախագահական նստավայրի «Հայկական ժամանակ» թերթի աղբյուրները հայտնում են, nր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պարբերական հանդիպումներ է ունենում Սերժ Սարգսյանի հետ Բաղրամյան 26-ում: Երեկ թերթի թղթակիցը ՀՅԴ բյուրոյի հասարակայնաթյան հետ կապերի պատասխանատու Արթուր Խաչատրյանին հարցրել է, թե վերջին անգամ ե՞րբ է Հրանտ Մարգարյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպել: Խաչատրյանը պատասխանել է, nր Հրանտ Մարգարյանը, ինչպես նաև ՀՅԴ մյուս ղեկավարները պարբերաբար հանդիպում են թե’ ՀՀԿ ղեկավարության, թե’ քաղաքական այլ կուսակցությունների ղեկավարների հետ տարբեր քաղաքական օրակարգերով: ՀՅԴ բյուրոյի խոսնակն ասել է նաև, nr վերջին օրերին Հրանտ Մարգարյանը ճամփորդում էր (Թեհրանում է եղել) և այդ օրերին չէր կարոդ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Թերթը նշում է, որ իր հարցը, սակայն, վերաբերում էր պարբերական հանդիպումներին՝ ընդհանրապես և ոչ թե վերջին օրերին:

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Իջևանի ավագանու օրերս կայացած նիստի ժամանակ ավագանու անդամները վիճաբանել են «Իջևան» հեռուստաընկերությւսն օպերատորի ու տնօրեն Նաիրա Խաչիկյանի հետ: Ավագանու անդամներից մեկը հայհոյել է լրագրողին ու հարձակվել օպերատորի վրա`նրանց մեղադրելով միակողմանի նյութեր հեռարձակելու մեջ: Լրագրողը դիմել է ոստիկանություն:

Զարմանազան.

«Հայացքը» հետաքննություն է արել, եւ պարզել, որ «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատողների ստացականների վրա գրված է, որ նրանք ստանում են 35-40 հազար դրամ` ամեն վայրկյան վտանգելով իրենց առողջությունը: Տնօրենի հավաստմամբ, սակայն, միջին աշխատավարձն իբր 122 հազար դրամ է: Օրինակ, ջարդման արտադրամասի բանվորը 37 հազար դրամ է ստանում այն դեպքում, երբ այդ արտադրամասում փոշին տարածվում է 100 մետր շառավղով` վնասելով բանվորի չապահովագրված առողջությունը: 

Ի դեպ, գործարանի սեփականատեր Մադլեն Թաշչյանի աշխատավարձը կազմում է 6 միլիոն դրամ:

«Երկիր» օրաթերթը գրում է, որ ՀՀ կառավարությունը որոշել է անակնկալ նվեր մատուցել բոլոր ընթերցողներին, գրողներին, հրատարակիչներին` հավանաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել: Այսուհետ գրքի գնի մեջ ավելանում է նաև ավելացված արժեքի հարկը, այսինքն` գիրք գնողը պետք է վճարի 20 տոկոս ավելի: Դրան էլ, չգիտես թե որտեղից, գումարվել է ևս 80 տոկոս, արդյունքում գրքի գինը կթանկանա կրկնակի: Արդեն հայտնվել են առաջին թանկացող գրքերը. «Նոյյան Տապան» գրատունը թարմացրել է գրող Հովիկ Չարխչյանի հետ կնքած պայմանագիրը և տեղեկացրել, որ 3000 դրամ արժեցող «Չարենցի կրակոցը» գիրքն այսուհետ վաճառվելու է 6000 դրամով: Խնդրի հետ կապված` արդեն իսկ սոցիալական կայքերում թեժ քննարկում է գնում, գրող Արամ Պաչյանն անգամ բացել է «Դեմ ենք գրքերի թւսնկացմանը» էջը: «Ինչի՞ քաշվեց 1500 տարվա գրքի պատմություն ունեցող ժողովուրդը, վարչապետը լավ հարաբերություններ չունի՞ գրահրատարակիչների ու ընթերցողների հետ, թե՞ նրանց հետ ընդհանրապես հարաբերություն չունի: Հետո էլ բողոքում են, թե ժողովուրդը գիրք չի առնում, ո՞նց առնի, որ կառավարությունը չի թողնում»,- ասում է Պաչյանը:

Խոջալուի 20-ամյակի արաողությունները.

«Հայոց աշխարհ» թերթը ներկայացնում է Վարդան Գրիգորյանի հոդվածը՝ «Խոջալուի» այսպես կոչված դեպքերի 20-ամյակը նշելու արարողությունների մասին:

«Նախնադարյան բարբարոսների վայնասուն են հիշեցնում

 

Փետրվարի 25-26-ին աշխարհի շուրջ 50 երկրներում մեծ թափով կազմակերպվող Խոջալուի 1992 թվականի դեպքերի 20-ամյակին նվիրված միջոցառումներն իրենց խորքում այնքան են տարբերվում սովորական սգո արարողություններից, որ ավելի շուտ՝ աշխարհի եւ նրա հավաքական հիշողության դեմ ուղղված հարձակողական գործողություններ են հիշեցնում։

Միլիոնավոր դոլարներ արժեցող այս վիթխարի շոուն Ադրբեջանը բեմականացրել է կենտրոնացված կերպով՝ «Արդարություն Խոջալուին» կազմակերպության միջոցներով, որին լայն աջակցություն են ցույց տալիս նաեւ Թուրքիան եւ մի շարք այլ իսլամական երկրներ։ 

Բավական է միայն նշել, որ փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակ ցույցի դուրս գալու ցանկություն են հայտնել Թուրքիայի շուրջ 35 քաղաքների ներկայացուցիչներ։ Իսկ Վաշինգտոնում ու Նյու Յորքում պետական հիմնարկներին հարող փողոցների ու նրանցով անցնող տրանսպորտի միջոցների վրա այնքան ցուցապաստառներ են փակցվելու, որ դրանք կբավարարեն նախընտրական մի ամբողջ քարոզարշավի համար։

Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Թուրքիան անգամ Խոջալուի իրադարձությունների 20-ամյակն են փորձում նշել թուրքավարի, այսինքն՝ վերածել կեղծիքի վրա հիմնված ատելության մի հսկայական շոուի։ Այլ կերպ չի էլ կարող լինել, քանզի ո՛չ Ադրբեջանում, ո՛չ էլ Թուրքիայում մինչ օրս փաստորեն չեն էլ տարբերակում սգո արարողությունը բարբարոս ցեղերին հատուկ վայնասունից ու թշնամական գործողությունների քարոզչությունից։ 

Դրա ցայտուն ապացույցը Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւի դիմումն է՝ Խոջալուի իրադարձությունների 20-ամյակի հետ կապված։ Այն ավարտվում է «շեհիդների արյան» դիմաց վրեժի անխուսափելիության մասին համոզմունքով, որը փաստորեն 21-րդ դարի համար արտառոց՝ վենդետայի բացահայտ կոչ է։

Արձանագրենք, որ Եվրախորհրդի անդամ հանդիսացող Ադրբեջանի ղեկավարը շարունակում է ապրել տոհմացեղային հասարակությանը հատուկ պատկերացումներով։ 

Նման պատկերացումների շրջագծում են նաեւ Խոջալուի իրադարձությունների 20-ամյակի նախօրեին ռազմաճակատի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կազմակերպած լայնածավալ զորավարժությունները։ 

Իրենց համերաշխությունը հայտնելու համար Թուրքիայի նրա ցեղակիցները նույնպես լայնածավալ զորավարժություններ են կազմակերպել Կարսի մարզում՝ Հայաստանի սահմանի մոտ գտնվող Աղբաբա լեռան շրջանում։ Սա վկայում է Եվրամիությանն անդամակցելու համառ փորձեր կատարող երկրի՝ Թուրքիայի, տոհմացեղային համերաշխության սկզբունքով առաջնորդվելու մասին։

Հասկանալի է, որ նման «գազանանոցով» շրջապատված Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է բարձրացնեն իրենց զգոնությունը՝ նկատի ունենալով տարածաշրջանի հնարավոր ապակայունացումն օգտագործելու՝ հակառակորդի ակնհայտ ցանկությունը։ 

Սակայն «Խոջալուի» առիթով բարձրացվող վայնասունը սոսկ քարոզչական նախապատրաստություն է. Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածի սպասումների մթնոլորտում Թուրքիան ու Ադրբեջանը ցույց են տալիս «պղտոր ջրում ձուկ որսալու» իրենց ցանկությունը՝ փորձելով Ղարաբաղի հարցը «շաղկապել» Իրանի շուրջ ընթացող զարգացումներին։

Թվում է, թե Խոջալուի դեպքերի շուրջ բարձրացվող վայնասունը նպատակ ունի հիմնավորել տարածաշրջանային նոր պատերազմի պարագայում «երկրորդ ճակատ» բացելու Ադրբեջանի ցանկությունը։ Ռուսաստանյան որոշ քաղաքական դետեր նկատում են նաեւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «հուշարարությունը», քանզի Ղարաբաղյան նոր պատերազմի սպառնալիքը կարող է շեղել Ռուսաստանի ուշադրությունը Իրանից ու Սիրիայից եւ Մոսկվային անմիջականորեն ներքաշել հակամարտության լուծմանը։ 

Այն, որ Արեւմուտքը դեմ չի լինի Ռուսաստանին տարածաշրջանային խնդիրներով «զբաղեցնելուն», հասկանալի է, սակայն, ողջ խնդիրն այն է, որ թուրք-ադրբեջանական նման քայլերը արդեն իսկ արժանանում են Մոսկվայի ու Թեհրանի կտրուկ հակազդեցությանը։ Այս կապակցությամբ օրերս Հավաքական անվտանգության կազմակերպության գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի արած հայտարարությանը երեկ գումարվեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի խոսքը. «Չնայած կրոնական տարբերություններին, իրանական ժողովուրդը դժվարին պահին միշտ եղել է ու կլինի իր հայ եղբայրների հետ»։

Ակնհայտ է դառնում, որ Խոջալուի իրադարձությունների 20-ամյակը օգտագործելու եւ ԼՂՀ-ի ու Հայաստանի դեմ ուղղված իրենց ագրեսիվ մտադրություններն ի ցույց դնելու Ադրբեջանի ու Թուրքիայի փորձերը առայժմ ճիշտ հակառակ արդյունքն են ունենում։ Դրանք վկայում են, որ աշխարհաքաղաքական տեղաշարժերն օգտագործելով՝ հայկական գործոնը չեզոքացնելու ավանդական թուրքական քաղաքականությունը, որ որդեգրել է նաեւ Ադրբեջանը, ներկա հանգրվանում հաջողության որեւէ շանս չունի։ 

Ղարաբաղյան պատերազմի վերսկսման, առավել եւս Թուրքիայի ներգրավման հեռանկարը կարող է իրական դառնալ միայն այն պարագայում, եթե խարխլվի ռուսական ռազմական ներկայությունը մեր տարածաշրջանում։ Ուստի միակ գործոնը, որի վրա կարող են ինչ-ինչ տեսական հաշվարկներ կառուցել Հայաստանի շուրջ «Խոջալուի զորավարժություններ» կազմակերպող մեր արյունռուշտ հարեւանները, առաջիկա ընտրություններից հետո Ռուսաստանի ներքաղաքական կացության լուրջ ապակայունացման հնարավորությունն է։ 

Դա է պատմությունից մնացած այն «հաջողված փորձը», որը սակայն երբեք էլ նույն կերպ չի կրկնվում, քանզի 1917 թվականը Ռուսաստանի համար ոչ թե սովորական ներքին ապակայունացում էր, այլ պետականության ժամանակավոր փլուզում, ինչը ներկա իրողությունների պայմաններում ուղղակի բացառվում է։

Ավելին՝ կարող ենք աներկբա պնդել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կազմակերպած «Խոջալուի զորավարժությունները» դրական նշանակություն կարող են ունենալ մեր երկրի դիմագրաված դժվարություններն ու սպառնալիքները առարկայական ու համոզիչ դարձնելու առումով։ Դրանք ցույց են տալիս միջազգային հանրությանը, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն շարունակում են շրջափակված մնալ բարբարոսության դարաշրջանին հատուկ տոհմացեղային համերաշխության եւ արյան վրեժի սկզբունքներով առաջնորդվող թուրքական հորդաներով։ 

Ներկա ադրբեջանա-թուրքական «Խոջալուի զորավարժությունները» հերթական անգամ ողջ աշխարհին ցույց են տալիս, որ «Խոջալուն» այն «քաղաքական ձեռագիրն» է, ինչը բնորոշ է 21-րդ դարում անգամ արյան վրեժի սկզբունքով առաջնորդվող թուրք ցեղին, որը սեփական գործելակերպն իր զոհերին վերագրելու՝ անհամոզիչ ու զավեշտական փորձեր է ձեռնարկում»
։

Հետևեք մեզ նաև Telegram-ում