Ֆերգյուսոն. Սքոուլզն ամեն դեպքում կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»
28/04/2013 18:32
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ կիսապաշտպան Պոլ Սքոուլզը կմնա ակումբում, նույնիսկ եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո որոշի ավարտել կարիերան: Վետերանը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գալիս, ու շոտլանդացի մասնագետին հարց է տրվել’ ինչ կապ կա խաղացողի ապագայի ու այն փաստի հետ, որ Սքոուլզը թիմի հետ միասին չտոնեց չեմպիոնական տիտղոսի նվաճումը:
-Մենք պետք է սպասենք ու տեսնենք: Նա վնասվածք է ստացել, որը նրան շատ է անհանգստացնում: Հնարավոր է’ երբ «Ասթոն Վիլլայի» հետ խաղը վերջացավ, նա արդեն տանն էր:
Ես ուզում եմ ասել, որ Սքոուլզը, ամեն դեպքում, կմնա այստեղ’ խաղացողի կամ մարզչի դիրքում: Նա կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»,- ասել է Ֆերգյուսոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում