Ռոսել. «Բարսելոնան» ընդունակ է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

Ռոսել. «Բարսելոնան» ընդունակ է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հավատում է նրան, որ իր ակումբը կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ, հաղորդում է իսպանական մամուլը:

Կիսաեզրափակչի առաջին խաղում կատալոնացիները «Բավարիային» մրցակցի հարկի տակ զիջել են 0-4 հաշվով:

-Իհարկե, ամեն ինչ հնարավոր է: Այստեղ բոլորը հավատում են նրան, որ «Բարսելոնան» ընդունակ է ձեռք բերել եզրափակչի ուղեգիր,- ասել է կատալոնական ակումբի ղեկավարը:

Հիշեցնենք’ այն բանից հետո, ինչ կիսաեզրափակչի մյուս զույգի առաջին խաղից հետո էլ լավ առավելություն է ստեղծել Դորտմունդի «Բորուսիան», շատերն են հավատում, որ եզրափակչում գերմանական հանդիպում է լինելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում