Կլոպ. Գիտեմ «Ռեալի» պատմության մասին ու երբեք չեմ ասել, թե արդեն եզրափակչում ենք
29/04/2013 13:27
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի կարծում, որ իր թիմն արդեն ձեռք է բերել Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր: Այս մասին նա հայտարարել է իսպանացի լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ, ովքեր մարզչին հիշեցրել են «Արքայական» ակումբի պատմության մասին: Պատասխան խաղերում մադրիդյան թիմը բազմիցս շտկել է իրավիճակը առաջին հանդիպումների անհաջող հաշիվներից հետո: Հիշեցնենք’ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում դորտմունդցիները «Ռեալին» հաղթեցին 4-1 հաշվով:
-Ես գիտեմ այդ հանդիպումների պատմության մասին: Սակայն երբեք չեմ էլ ասել, թե «Բորուսսիան» արդեն դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ,- ասել է Կլոպը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում