«Հիշե՛ք այս անունը՝ Ուեյն Ռունի…..»

«Հիշե՛ք այս անունը՝ Ուեյն Ռունի…..»

Ուեյն Ռունին ծնվել է 1985թ-ին Լիվերպուլում: Նրա հայրը աշխատանքի հետ համատեղել է բռնցքամարտը, իսկ մայրն աշխատել է դպրոցի բուֆոտում, երբեմն էլ՝ որպես հավաքարար: Ռունիի ծնողներն «Էվերթոնի» մոլի երկրպագուներ էին: Նրա հայրն անգամ որդուն ցանկացել է կոչել Ադրիան՝ թիմի աստղ Ադրիան Հիտի պատվին: Այնուամենայնիվ, Ռունիի եղբոր անունը Գրեմ է՝ ի պատիվ Էվերտոնի մեկ այլ խաղացող Գրեմ Շարպիի: Փոքր ժամանակվանից Ռունին իր տարեկիցների պես սիրել է գնդակով խաղալ, բայց ոչ ոք չէր պատկերացնի, որ նա կդռանա «Էվերթոնի» աստղը, հետագայում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող:

Խաղահրապարակներից մեկում 9 -ամյա Ռունիին է նկատում «Էվերթոնի» խաղացող Բոբ Պենդլետոնը և հրավիրում խաղալ մանկական թիմում: Առաջին իսկ մրցաշրջանում Ռունին 99 գոլի հեղինակ է դառնում և միանգամից ընդգրկվում մանկական լիգայում:
Բոբ Պենդլետոնն ասում է, որ այն ժամանակ դեռ նրա խաղին հետաքրքրությամբ էին հետևում: Մանակական խաղերին ավելի շատ մարդիկ էին գնում.այդ պատճառով Ռունին դարձավ հանդիսատեսի սիրելին:

2003թ հունվարի 17 17-ամյա Ուեյն Ռունին կնքեց առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը:

Պրեմիեր լիգայի առաջին մրցաշրջանը

2002թ-ի հոկտեմբերի մեկին Ռունին ռեկորդ է սահմանում՝  խփելով «Էվերթոնի» «ամենաերիտասարդ» գոլը: Բայց սա միակը չէր: «Արսենալի» հետ խաղի ժամանակ Ռունին իր գոլով կանգնեցնում է «զինագործների» հաղթարշավը: Խաղի ավարտից 10 րոպե առաջ փոխարինման դուրս եկած Ռունին 89-րդ րոպեին գրավում է Անգլիայի հավքականի դարպասապահ Դեվիդ Սիմենի դարպասը: Այս գոլից հետո մեկնաբան Կլայվ Թայլդեսլին բացականչում է՝ հիշե՛ք այս անունը՝ Ուեյն Ռունի:

Իսկ հակառակորդ թիմի մարզիչ Արսեն Վենգերն այն ժամանակ հայտարարեց, որ նա ամենամեծ անգլիական տաղանդն է, որ նա երբևէ տեսել է: Ուեյնը իր 17-ամյակից 5 օր առաջ գոլի հեղինակ դարձավ, ինչը նրան հանրաճանաչ դարձրեց: 

Շարունակելի….

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում