Գրաներո. Ակումբը կորոշի իմ ապագան
Նմանատիպ
«ՔՊՌ»-ի իսպանացի կիսապաշտպան Էստեբան Գրաներոն չի պատրաստվում սեփական նախաձեռնությամբ հեռանալ «Լոֆտուս Ռոուդից»:
Նույնիսկ չնայած նրան, որ լոնդոնյան համեստ ակումբը հաջորդ մրցաշրջանը անցկացնելու է անգլիական Չեմպիոնշիփում, Գրաներոն գոհ է իր կյանքից Լոնդոնում:
-Ես պայմանագիր եմ ստորագրել չորս տարվա համար: Իհարկե, մինչ տեղափոխությունը ես չէի մտածում, որ մրցաշրջանի արդյունքներով կարող ենք հայտնվել Չեմպիոնշիփում, սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
Ինձ դուր է գալիս ապրել Լոնդոնում: Այժմ հարկավոր է տրամադրվել հաջորդ մրցաշրջանին: Իմ ապագան ակումբի ձեռքերում է: Հաջորդ ֆուտբոլային տարում ամեն ինչ այլ կլինի,- ասել է Գրաներոն:
Հիշեցնենք’ նախորդ տուրում Հարի Ռեդնապի թիմը «Ռեդինգի» հետ միասին պաշտոնապես գրանցեց իր անունը Չեմպիոնշիփի հաջորդ առաջնության մասնակիցների ցանկում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում