Կառլոս. Մոուրինյոն «Ռեալում» վատ հարաբերությունների մեջ է միայն դարպասապահի հետ

Կառլոս. Մոուրինյոն «Ռեալում» վատ հարաբերությունների մեջ է միայն դարպասապահի հետ

Մախաչկալայի «Անժիի» տնօրեն Ռոբերտո Կառլոսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրակափչի’ «Ռեալ» – «Բորուսսիա» պատասխան հանդիպումից առաջ խոսել է մադրիդյան թիմում տիրող մթնոլորտի, ինչպես նաև այն մասին, թե ով կտիրանա մրցաշարի գավաթին:

-Ես, բնականաբար, այնտեղի հանդերձարանում չեմ: Իսկ եթե գնահատեմ նրանով, ինչ տեսնում եմ հեռուստացույցով ու լսում «Ռեալում» գտնվող մարդկանցից, ապա Մոուրինյոն վատ հարաբերությունների մեջ է միայն մեկ անձի’ դարպասապահի հետ: Մնացածի հետ, կարծում եմ, ամեն ինչ կարգին է:

Ընդհանրապես, կիսաեզրափակիչներում ստեղծված իրավիճակը տարօրինակ է: Միանգամից երկու մասնակցիներ առաջին խաղերում չորս գնդակ են ընդունել: Այսքան տարի ֆուտբոլում եմ, բայց այսպիսի դեպք չեմ հիշում:

Առաջին խաղերում գերմանացիները ուժեղ էին: Ինձ հատկապես տպավորել է «Բավարիան»: Սակայն իսպանացիները դեռևս շանսեր պահպանում են: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի հաղթողին, ապա ցանկանում եմ, որ դա լինի «Ռեալը»,- ասել է Կառլոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում