Ալբա. Ռոբենի հետ միջադե՞պը. գիտեմ` պետք է աշխատեմ ինձ վրա
30/04/2013 14:50
Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանություն է տվել’ կապված Չեմպիոնների լիգայի կիսաեզրակափչի’ «Բավարիայի» հետ առաջին մրցավեճում մյունխենցիների կիսապաշտպան Արյեն Ռոբենի հետ տեղի ունեցած դրվագի հետ:
Հիշեցնենք’ իսպանացին գնդակը նետեց մրցակցի դեմքին ու ստացավ դեղին քարտ, ինչի պատճառով էլ որակազրկվեց:
-Ես գիտեմ, որ մի քանի առումներով պետք է աշխատեմ ինձ վրա: Այժմ չեմ կարող օգնել իմ թիմին պատասխան խաղում:
Սակայն ես հավատում եմ, որ իմ խաղընկերները կարող են քամբեք կատարել «Կամպ Նոում»,- ասել է Ալբան:
Հիշեցնենք’ «Բարսելոնայի» ու «Բավարիայի» պատասխան հանդիպումը կկայանա վաղը, Երևանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում