Պիռլո. Կարող էի տեղափոխվել «Ռեալ», «Չելսի» ու «Բարսելոնա»

Պիռլո. Կարող էի տեղափոխվել «Ռեալ», «Չելսի» ու «Բարսելոնա»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիռլոն իր ինքնակենսագրականում գրել է այն մասին, որ իր կարիերան կարող էր այլ կերպ զարգանալ:

-Մի անգամ ես արդեն համաձայնության էի եկել «Չելսիի» հետ, սակայն երբ գործին միջամտեց Սիլվիո Բեռլուսկոնին, ես մնացի «Միլանում»: 2006 թվականին էլ մոտ էի «Ռեալ» տեղափոխվելուն: Այն ժամանակ թիմը մարզում էր Կապելլոն ու մենք մոտ էինք գործարքի կայացմանը:

2011 թվականին Գվարդիոլան համոզում էր ինձ տեղափոխվել «Բարսելոնա», սակայն այս անգամ ևս իր խոսքն ասաց Բեռլուսկոնին:

Սակայն, «Յուվենտուսը» տեղափոխվելը դարձավ իմ կարիերայի ամենաճիշտ որոշումը: Ցավո՞ւմ եմ ես «Միլանից» հեռանալու համար. ինձ փոփոխություններ էին պետք: Ես պետք է որոշում կայացնեի, որը լավ կլիներ բոլոր կողմերի համար,- գրել է իտալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում