Հայ գրոսմայստերներն առաջատար են Ռոշֆորի օփենում
27/02/2012 16:01
Նմանատիպ
Գրոսմայստերներ Գեւորգ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել են 3-ական միավոր եւ ընթանում են աղյուսակի առաջին երեք հորիզոնականներում:
Ինչպես հաղորդում է «Armchess.am»-ը, նույնպիսի արդյունք ունեն նաեւ 4-րդ եւ 5-րդ տեղերում ընթացող գրոսմայստերներ Ֆիերը (Բրազիլիա) եւ Բարսովը (Ուզբեկստան):
Մրցաշարին մասնակցում է 59 շախմատիստ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում