Ալյոխինի հուշամրցաշար. Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Ալյոխինի հուշամրցաշար. Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Սանկտ Պետերբուրգում շարունակվում է Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը: Այսօր` մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ, Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Լորեն Ֆրեսիենի հետ: 

Հայաստանի ուժեղագույն շախմատիստն այս տուրում ևս ոչ-ոքի արդյունք ցույց տվեց` պարտիան ավարտելով 41-րդ քայլին:

Այժմ Արոնյանն ունի 4,5 միավոր և դեռևս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում