Աբրամովիչը տրանսֆերների համար Մոուրինյոյին 100 մլն. ֆունտ կհատկացնի

Աբրամովիչը տրանսֆերների համար Մոուրինյոյին 100 մլն. ֆունտ կհատկացնի

Մադրիդի «Ռեալի»’ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո նորից շատ է խոսվում, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռանալու է Իսպանիայից:

Մրցաշարի կիսաեզրափակչի’ Դորտմունդի «Բորուսսիայի» հետ դիմակայություններից հետո (ընդհանուր հաշիվը’ 3:4) պորտուգալացին բացեիբաց նշեց, որ ցանկանում է աշխատել այնտեղ, որտեղ իրեն սիրում ու գնահատում են, այսինքն’ Անգլիայում: Բրիտանիայում շատերն են ակնարկում նրա’ Լոնդոն վերադարձը:

Այսօր հայտնվեց տեղեկատվություն, որ Ռոման Աբրամովիչը ցանկանում է ապացուցել’ որքան կարևոր է իր համար Մոուրինյոյի վերադարձը: Ռուս սեփականատերը պատրաստ է տրանսֆերների համար «Առանձնահատուկին» 100 մլն. ֆունտ տրամադրել: Այդ գումարով նա կարող է թիմն ուժեղացնել այնքան, որքան ցանկանում է:

Ենթադրվում է, որ այդ գումարի մեծ մասը պորտուգալացին կտրամադրի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ձեռքբերման համար, ինչպես նաև կփորձի գնել «Բայերից» Անդրե Շյուռլեին ու «Էվերտոնից» Մարուան Ֆելաինիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում