Լևոն Արոնյանը` Ալյոխինի հուշամրցաշարի չեմպիոն
01/05/2013 18:16
Նմանատիպ
Այսօր Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը։
Վերջին տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ: Այպիսով, Արոնյանը վաստակած միավորների թիվը հասցրեց 5.5-ի և նվաճեց չեմպիոնական տիտղոսը:
Նշենք նաև, որ նույնքան միավոր վաստակել է նաև Բորիս Գելֆանդը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առավելությունը հայ շախմատիստինն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում