Աշխարհի ծանրամարտի առաջնությունում 3 մարզիկ կունենանք
02/05/2013 12:04
Նմանատիպ
Մայիսի 3 – 13 –ը Պերուի մայրաքաղաք Լիմայում տեղի կունենա մինչև 20 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությունը : Հայաստանը կներկայացնեն անցյալ տարվա Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն և հնգակի ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը / 77 կգ , Սամաղար / , պատանիների Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը
/ + 105 կգ , Գյումրի / և Եվրոպայի աղջիկների կրկնակի չեմպիոն Իզաբելա Յայլյանը / 58 կգ , Երևան / :
Պատվիրակության ղեկավարն է ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար , երևանցի Փաշիկ Ալավերդյանը , իսկ թիմի մարզիչն է քասախցի մելիք Ղուկասյանը :
Տեղեկացնում է ՀԱՕԿ – ի լրատվության բաժինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում