«Տոտենհեմը» նորից հայացքն ուղղել է Դամիաոյի կողմը
Նմանատիպ
Բրազիլական «Ինտերնասիոնալի» նախագահ Ջովաննի Լուիջին տեղեկացրել է, որ ակումբը վերսկսել է բանակցությունները «Տոտենհեմի» հետ’ կապված հարձակվող Լեանդրո Դամիաոյի տրանսֆերի հետ:
Հիշեցնենք’ «շպորները» Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի ձեռքբերմանը մոտ էին դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն չկարողացան համաձայնության գալ բրազիլական ակումբի հետ:
Անգլիացիները, սակայն, շարունակում են հետևել 23-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին ու պատրաստվում են ամռանը ավարտել նրա’ «Ուարտ Հարտ Լեյն» տեղափոխության գործարքը:
-Ավելի վաղ մենք բանակցություններ վարել ենք «Տոտենհեմի» հետ: Լեանդրո Դամիաոն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ապագայում կարիերան կշարունակի Անգլիայում: Մյուս կողմից, «Նապոլին» նույնպես մեր խաղացողի հնարավոր գնորդների ցանկում է,- ասել է նախագահը Tutto Mercato-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում