Շվայնշտայգեր. Գերմանական եզրափակիչը` տոն է ողջ Բունդեսլիգայի համար

Շվայնշտայգեր. Գերմանական եզրափակիչը` տոն է ողջ Բունդեսլիգայի համար

«Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը խոստովանել է, որ անսովոր զգացողություն ունի’ գիտակցելով, որ «Ուեմբլիում» կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մաքուր գերմանական է լինելու: Միմյանց կհանդիպեն մյունխենյան ակումբն ու Դորտմունդի «Բորուսսիան»:

-Դառնալ Չեմպիոնների լիգայի եզրափակչի երկրորդ գերմանական ակումբը’ մի տեսակ տարօրինակ զգացողություն է: Ես կարծում եմ’ սա տոն է ողջ Բունդեսլիգայի, գերմանական ֆուտբոլի համար: Հուսով եմ’ հետագայում գերմանական այլ ակումբներ ևս հաջող հանդես կգան այս մրցաշարում, դա ուրախություն կլինի բոլորիս համար: Այժմ սպասում ենք «Ուեմբլիի» հանդիպմանը,- ասել է գերմանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում