Ռումենիգե. «Բավարիայի» նպատակն է դառնալ լավագույնը աշխարհում

Ռումենիգե. «Բավարիայի» նպատակն է դառնալ լավագույնը աշխարհում

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որ իր ակումբի նպատակը աշխարհի լավագույն ակումբը դառնալն է, հաղորդում է գերմանական մամուլը:

Հիշեցնենք’ Յուպ Հայնկեսի սաները ձեռք են բերել Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչի’ «Բարսելոնայի» հետ երկխաղյա դիմակայությունում մյունխենցիները հաղթեցին ընդհանուր 7-0 հաշվով:

-Մենք մեկ երազանք ունենք. մենք ցանկանում ենք դառնալ աշխարհի լավագույն ակումբը: Կարծում եմ’ մենք արդեն մրցակցում ենք ուժեղագույն թիմերի հետ: Այս մրցաշրջանում մենք դարձանք Գերմանիայի չեմպիոն, դուրս ենք եկել գավաթի եզրափակիչ ու հնարավորություն ունենք հաղթելու Չեմպիոնների լիգայում,- ասել է Ռումենիգեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում