Ինյեստա. Այժմ պետք է որքան հնարավոր է շուտ հաղթել Լա Լիգայում
02/05/2013 14:20
Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր խաղընկերներին կոչ է արել մի կողմ թողնել Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ անհաջող խաղերը ու կենտրոնանալ ազգային առաջնության վրա, հաղորդում է իսպանական մամուլը:
Հիշեցնեք’ կիսաեզրափակչի երկու խաղերում էլ հաղթեցին գերմանացիները’ կատալոնացիներին պայքարից դուրս թողնելով ընդհանուր 7-0 հաշվով:
-«Բավարիան» երկու խաղերում էլ ավելի ուժեղ էր: Կարծում եմ’ նրանք արդարացիորեն են համարվում եզրափակչի մասնակից: Այժմ մեզ պետք է կենտրոնանալ ազգային առաջնության վրա ու հաղթել այն որքան հնարավոր է շուտ: Թիմը մոտ է դրան,- ասել է իսպանացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում