Հայնկես. 50 տարի ֆուտբոլում լինելուց հետո հասկանում եմ` այսքանը բավական է

Հայնկես. 50 տարի ֆուտբոլում լինելուց հետո հասկանում եմ` այսքանը բավական է

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանից հետո չի շարունակի իր մարզչական կարիերան:

Հիշեցնենք’ մասնագետը մյունխենյան թիմին այս մրցաշրջանում դուրս է բերել երկրի գավաթի ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչներ, ինչպես նաև հաղթանակ է ապահովել ազգային առաջնությունում:

-Մայիսին կլրանա 68-ամյակս: Ես’ որպես ֆուտբոլիստ ու մարզիչ, արդեն 50 տարի է’ պրոֆեսիոնալ ֆուտբոլում եմ, ու ֆուտբոլով ապրած այսքան տարիներից հետո ես հասկանում եմ’ այսքանը բավական է,- ասել է Հայնկեսը գերմանական ԶԼՄ-ների հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում