Մարզիկ-մարզուհիներ, ովքեր խոստովանել են իրենց հոմոսեքսուալությունը

Մարզիկ-մարզուհիներ, ովքեր խոստովանել են իրենց հոմոսեքսուալությունը

«Ես NBA-ի 34-ամյա հզոր հարձակվող եմ: Ես սևամորթ եմ: Ես հոմոսեքսուալ եմ»: Այս խոսքերով Ջեյսոն Քոլլինզը խոստովանեց աշխարհին, որ հոմոսեքսուալ է: Հայտարարություն, որը ցնծեց շատերին և դարձավ բուռն քննարկման թեմա:

Քոլինզը առաջինը չէ, որ խոստովանել է իր հոմոսեքսուալության մասին: Ներկայացնում ենք արդեն ծանոթ հոմոսեքսուալ մարզիկ-մարզուհիներից մի քանիսին:

Շերիլ Սվուպս: ԱՄՆ-ի հայտնի բասկետբոլիսոտւհի, ով հրապարակայնորեն խոստովանեց, որ փոխել է սեռական ուղղվածությունը:

-Ես հոմսեքսուալ եմ, բայց ես չեմ փոխվել:Ես չեմ կարողանում ինձ կառավարել.չգիտեմ, թե դա ինչպես ստացվեց:

 

Մարտինա Նավրատիլովա: Անկասկած, Մարտինայի դեպքը ամենաքննարկվածներից էր, քանի որ Նավրատիլովան թենիսի պատմության մեջ լավագույն մարզուհիներից էր: 1981թ-ին նա խոստովանել է իր հոմոսեքսուալության մասին:


Ջաստին Ֆաշանու: Անգլիացի ֆուտբոլիստը թիմակիցների կողմից անընդհատ ծաղրի է ենթարկվել: Նա ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են 17-ամյա տղայի վրա կատարած սեքսուալ հարձակման մեջ:

 

Լիզա Ռայմոնդ: Թենիսիստուհի, ով խոստովանեց իր և խաղընկեր Ռեննե Սթաբսի հետ ունեցած սիրավեպի մասին:

 

Ռոնդա Ռոուզի: Ամն-ի հայտնի բռնցքամարտուհին հպարտությամբ մի քանի անգամ շեշտել է, որ ինքը լեսբի է:

 

 Գարետ Թոմաս: Ռեգբիիստը հայտնել է իր սեռական ուղղվածության մասին 2009-ին, բայց դա չի ազդել իր կարիերայի վրա: Նա մինչև այսօր էլ համարվում է ռեգբիի լավագույն խաղացողներից մեկը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում