«Բորուսսիան» և «Բավարիան» չեղյալ են հայտարարել համատեղ ընթրիքը

«Բորուսսիան» և «Բավարիան» չեղյալ են հայտարարել համատեղ ընթրիքը

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի «Բորուսսիա»-«Բավարիա» խաղից առաջ Դորտմունդի ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն հայտարարել է, որ թիմերի անձնակազմերը համատեղ ընթրիք չեն ունենալու: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Վատցկեն ասել է.

-Ես միշտ հարգանքով և հիացմունքով եմ վերաբերել «Բավարիային», բայց պետք է նշեմ, որ վերջին շրջանում մեր հարաբերությունները զգալիորեն վատացել են: Մենք չեղյալ ենք հայտարարում խաղից առաջ ավանդական համատեղ ընթրիքը. կբավարարվենք միայն ձեռքսեղմումով:

Հիշեցնենք` գերմանական ակումբները մրցելու են նաև մայիսի 25-ին` Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում