Լուչեսկուն հաստատել է` «Յուվենտուսը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

Լուչեսկուն հաստատել է` «Յուվենտուսը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Մՙիրչա Լուչեսկուն կասկածում է, որ թիմի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանն առաջիկայում կհեռանա Դոնեցկից և կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»: Այս մասին հաղորդում է championat.com-ը` հղում անելով իտալական լրատվամիջոցներին:

Ռումինացի մասնագետը չի հերքել, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով «Յուվենտուսն» իրոք հետաքրքրված է:

-Իհարկե, ես գիտեմ «Յուվենտուսի» հետաքրքրության մասին, սակայն չեմ կարծում, թե այս տեղափոխությունն իրականություն կդառնա: Այս հարցում ակումբի նախագահը հետաքրքրված չէ, բացի այդ պայմանագրում կա 30 մլն դոլարի կետ. կարծում եմ` «Յուվենտուսը» չի ցանկանա նման գումար ծախսել: Մխիթարյանն առանցքային ֆուտբոլիստ է, և մենք չենք պատրաստվում վաճառել նրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում